Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ կեղծ կամ իրական դավաճանության մասին։
Տղամարդկանց վրա ավելի շատ է ազդում սեքսուալ, իսկ կանանց՝ վրա` զգացմունքային դավաճանությունը։ Քանի որ տղամարդիկ կարևորում են իրենց առնականությունն ու սեռական գերակայությունը, ապա նրանք կնոջ դավաճանությունն ընկանում են իրենց «ես»-ին ուղղված վտանգ։ Կանայք իրենց հարաբերություններում կարևորում են զգացմունքային մասը, հետևաբար, տղամարդու դավաճանությունն ավելի շատ վտանգում է կնոջ ինքնաընկալումն ու հուզումները։
Սեռական խանդը համամարդկային խնդիր է և ունի տարբեր դրսևորումներ՝ կապված զույգերի մշակույթից, դաստիարակությունից, սովորություններից և այլն։
Ամեն պարագայում կնոջ խանդի կիզակետը տղամարդու այլ կնոջ նկատմամբ ունեցած զգացմունքներն են (հետաքրքրություն, ուշադրություն, համակրանք, հրապուրանք, հաճոյախոսություն), իսկ տղամարդու համար խանդի առիթ է կնոջ դեպի մարմնական դավաճանության տանող սեռական ազդակը։
Սեռական խանդը տղամարդու մոտ դրսևորվում է բռնությամբ ու ագրեսիայով, իսկ կանանց մոտ զայրույթով և անհանգստությամբ։ Կնոջ զայրույթի և ագրեսիայի թիրախն իր «մրցակից» կինն է։ Որոշ դեպքերում կանայք ունենում են դեպրեսիա, ինքնամեղադրանք և անվերջ ինքնահամեմատություն։
Սովորաբար, ոչ ինքնավստահ տղամարդիկ ավելի շատ են խանդում։ Այս տեսակի տղամարդիկ իրենց կանանց նկատմամբ ունեն վստահության, մտերմության և կապվածության ցածր մակարդակ։ Ցածր ինքնագնահատականը տղամարդու մոտ առաջացնում է վախի զգացողություն առ այն, որ իր զուգընկերը դժգոհ է իրենից, ինչը պատճառ է դառնում սեռական խանդի առաջացմանը։
Սեռական ցանկությունը խանդի առաջացման մեջ նույնպիսի մեծ դեր է խաղում։ Որքան զույգերի մոտ սեռական ցանկության մակարդակը բարձր է, այդքան ավելի է մեծանում խանդելու հավանականությունը։ Այս զգացումով պայմանավորված խանդը շատ ուժեղ է, քանի որ սեռական բավարարվածության կորուստի մեծագույն սպառնալիք է։
Տղամարդու և կնոջ խանդի տարբերությունները
- Տղամարդիկ ավելի շատ ազդվում են սեքսուալ խանդից, մինչդեռ կանայք ավելի տառապում են հուզական խանդի համար:
- Տղամարդիկ հատկապես խանդոտ են դառնում, երբ նրանց «մրցակիցն» ունի ավելի բարձր կարգավիճակ (գերիշխանություն, հարստություն, պաշտոն և այլն), մինչդեռ կանայք ավելի խանդոտ են, երբ «մրցակիցը» ֆիզիկապես ավելի գրավիչ է:
- Տղամարդիկ խանդի դեպքում նախընտրում են ֆիզիկապես մրցել իրենց հակառակորդի հետ, մինչդեռ կանայք ավելի շատ կենտրոնանում են սեփական գրավչությունը բարձրացնելու վրա:
- Կանայք ավելի փափուկ են և զգացմունքային, ինչի պատճառով նրանք ավելի խանդոտ են համարվում, քան` տղամարդիկ:
- Երիտասարդ և բեղմնավոր տարիքի կանայք ավելի խանդոտ կարող են լինել, քան ավելի մեծ և ամուլ տարիքի կանայք։
- Տղամարդիկ ավելի շատ ռեսուրս են ծախսում երիտասարդ և ֆիզիկապես ավելի գրավիչ զուգընկերուհի պահելու, քան ավելի մեծ տարիքով և պակաս գրավիչ կնոջ վրա:
- Կանայք ավելի ռեսուրս են օգտագործում հարուստ զուգընկերոջը պահելու, քան քիչ ռեսուրսներ ունեցող տղամարդու վրա:
09.02.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ